Զորավար Մանվել Գրիգորյան

Եթե սահմանը պաշտպանված չեղավ, թշնամին կգա կուսակցությունների հերը կանիծի: Ինչ ուզում եք արեք, բայց ազգի տարբեր մտածելակերպեր մի հակադրեք իրար: Ազգի ամենամեծ վտանգը գալիս է սրանից: Կան տարբեր մտածելակերպեր: Չի կարելի ծայրահեղությունների գնալ: Չի կարելի ինչ-որ խմբի մտածելակերպը համարել ազգային, ինչ-որ մեկինը` հակաազգային ու նրանց իրար դեմ հանել: Սա քաղաքականություն չէ: Սա հանուն սեփական շահերի ազգադավություն է: Ես որքան կարող եմ դեմ կլինեմ մեր ժողովրդի տարբեր մտածելակերպերն իրար դեմ հանելուն: