
«ԷՋՄԻԱԾԻՆ» ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԷՋՄԻԱԾՆԻ ԵԿՄ ՏԱՐԱՑՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ
Ծնվել է 1979թ. հոկտեմբերի 19-ին Էջմիածին քաղաքում:
1996թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը:
1996-2000թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը:
2002-2006թթ. հեռակա սովորել և ավարտել է նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2000-2002թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ունի պահեստի կապիտանի զինվորական կոչում:
2002-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարության վարչական մարմինների վարչությունում որպես 1-ին կարգի մասնագետ:
2005-2008թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում որպես քաղաքապետի 1-ին տեղակալ:
2008թ. հոկտմեբերի 19-ին ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ:
1992-1994թթ., վաղ պատանեկան տարիքում, լեգենդար 5-րդ բրիգադի կազմում (հրամանատար` Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան), մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
2011թ. մայիսի 8-ին ԵԿՄ օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով արժանացել է « մայոր » կոչմանը:
ՀՀ Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ է: ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահն է:
Արժանացել է կառավարական, գերատեսչական և ԵԿՄ մի շարք պարգևների`
ՀՀ նախագահի "Մարտական ծառայություն" մեդալ,
ՀՀ Պաշտպանության նախարարի "Գարեգին Նժդեհ" մեդալ,
ԼՂՀ նախագահի "Մարտական ծառայություն" մեդալ,
ԵԿՄ "Սպարապետ Վազգեն Սարգսյան" մեդալ և այլն:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, հաղորդակցվում է նաև արաբերենով:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Комментариев нет:
Отправить комментарий