Նախօրեին Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբի ձիարշավարանում անցկացվեց «Արա եւ Այծեմնիկի» գավաթի խաղարկությունը: Մինչեւ բուն մրցաշարի անցկացումը, ձիասպորտի երկրպագուներին «էներգիա» հաղորդեցին Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երգի ու պարի խմբերը, որից հետո Տերունական աղոթքով բացվեց գավաթի խաղարկությունը: