"ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ" ԱԿՈՒՄԲԻ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ


Հոկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքի "Արա և Այծեմնիկ" ակումբում տեղի ունեցավ ձիասպորտի "մրցում ալրգելքների հաղթահարում" ձևում: Մրցմանը մասնակցեցին 17 մարզիկներ ՀՖՁ անդամ 6 ակումբներից: Մրցումն անցկացվեց երկում փուլով` C և B դասակարգերում: C դասակարգում հաղթող դարձավ Նորայր Ստեփանյանը Սարիգյուլ նժույգով Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:
Երկրորդ և երրորդ պատվավոր հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Սերգեյ Մուրադյանը Էնիսելի նժույգով "Մուլտի գրուպ" ակումբից և Վասիլ Մարտիրոսյանը Արժան նժույգով "Արա և Այծեմնիկ" ակումբից: B դասակարգում Արա Գրիգորյանը Գերան նժույգով չխախտեց վերջին մեկ տարվա ավանդույթը և կրկին հաղթող դարձավ: Երկրոդ տեղում "Սիլ " ակումբից Ալբերտ Սուքիասյանն էր Խորեոգրաֆ նժույգով, իսկ երրորդ տեղում Կարեն Հակոբյանը Սփրինգ նժույգով Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:

Комментариев нет:

Отправить комментарий