Օրերս
ԵԿՄ Երիտասարդ Երկրապահ կազմակերպությունը այցելեց Արցախ, այս անգամ
ուղղությունը դեպի Արցախի #1 գիշերօթիկ դպրոց: Դպրոցը հիմնադրվել է երեք
տարի առաջ եվ այնտեղ ներկայում ապաստան են գտել շուրջ 36 դեռահասներ, իսկ
շուտով գիշերօթիկ դպրոցը կտեղափոխվի Շուշի, որտեղ Արցախի իշխանությունների
կողմից կառուցվում է նոր համալիր: Երիտասարդ Երկրապահներին միացել էին նաև
Աբովյանի Ուսանողական Խորհրդի անդամներն ու ղեկավար Վեներա Գյուլինյանը:
Ավելացնենք,
որ այցելության շրջանակներում մթերք եվ այլ պարագաներ հանձնվեցին ԵԿՄ
Էջմիածնի տարածքային բաժանմունքի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի
կողմից: Ապա համերգային ծրագրով հանդես եկավ ԵԿՄ անդամ ազատամարտիկ Գուսան
Հայկազունը:
Комментариев нет:
Отправить комментарий