Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության և երկրի պաշտպանության համար մարտունակ զինվորներ պատրաստելու հարցում կարևոր նշանակություն ունի ռազմագիտություն առարկայի պատշաճ մատուցումը, որը, թերևս, չպետք է սահմանափակվի միայն դասագրքային գիտելիքներով:
ԵԿՄ Էջմիածնի ՏԲ "Երիտասարդ երկրապահ" կազմակերպությունն ու Էջմիածնի քաղաքապետարանին կից ուսանողական խորհուրդը նախաձեռնություն են հանդես բերել` նպատակ ունենալով ռազմագիտություն առարկայի շրջանակներում դպրոցականներին դիդակտիկ ձևով ծանոթացնել հայ ժողովրդի նորագույն պատմության էջերին, որի իրականացման համար` որպես հարմար վայր ընտրվել է ԵԿՄ Էջմիածնի ՏԲ Փառքի սրահը: Առաջին այցելուները Էջմիածնի երկրորդ ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն էին` զինղեկների ուղեկցությամբ:

Աշակերտներից շատերն առաջին անգամ էին Փառքի սրահում, ոմանք էլ արդեն հասցրել էին մի քանի անգամ լինել Երկրապահի թանգարանում: Օրինակ, Թամարան երկրորդ անգամ է լինում այստեղ, բայց, միևնույնն է հետաքրքրությամբ ու ուշադրությամբ է դիտում ցուցանմուշները, և, ինչպես ինքն է ասում, ավելի հայրենասեր է դառնում:
Իսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին մոտիկից շփվում Արցախյան պատերազմի հերոսների ու նրանց սխրագործությունների հետ, տպավորված էին և, իրենց իսկ խոսքերով, ունեին սովորելու ինչ-որ բան:
Զինղեկ ավագ լեյտենանտ Էդիկ Կարապետյանը, ողջունելով նախաձեռնության գաղափարը, հիշեց հայտնի արտահայտությունը. "Լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել", առավել ևս, երբ, ըստ նրա, հատկապես հայ ժողովրդի նորագուն պատմությունը, հետաքրքրում ու ոգևորում է դպրոցականներին:
Ակցիան նպատակային է և կազմակերպիչների հավաստմամբ` լինելու է շարունակական:
Комментариев нет:
Отправить комментарий