Խաղարկվեց Սիլ ակումբի գավաթը

Հունիսի 23-ին և 24-ին Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիան և "Սիլ" ակումբը համատեղ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացրեցին "Սիլ ակումբի Մեծ Մրցանակ" մրցաշարը: Մրցանակային հիմնադրամը կազմում էր մեկ միլիոն դրամ: Մրցաշարը տեղի ունեցավ երկու դասակարգով' 1մ 20սմ և  1մ 25 սմ բարձրությամբ արգելքների հաղթահարմամբ: Մրցաշարին մասնակցեցին 15 անձնակազմեր  ձիասպորտի յոթ ակումբներից (Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն,, "Արա և Այծեմնիկ" "Սիլ", "Մուլտի գրուպ", "Միրվարի", "Արզնի", "Լեգեոն"):


Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից։

1.20մ, և 1.25 մ բարձրությամբ արգելքների հաղթահարման փուլերում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Գևորգ Հովհաննիսյանը' Տյուբինգ նժույգով  ("Մուլտի գրուպ" ակումբ): 1.20 սմ բարձրությամբ արգելքների հաղթահարման փուլում 2-րդ տեղում հայտնվեց Ռոբերտ Խաչատրյանը Բալավարի նժույգով' ("Արա և Այծեմնիկ" ակումբ), իսկ 3-րդ տեղում Մարկ Բաղդասարյանն էր' Սկայհայ նժույգով'( Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն):

1.25 մ բարձրությամբ արգելքների հաղթահարման փուլում 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Մարկ Բաղդասարյանը Սկայհայ նժույգով (Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն) և Ալբերտ Սուքիասյանը' Միրաժ նժույգով ("Սիլ" ակումբ):

Комментариев нет:

Отправить комментарий