Էջմիածնում տոն է


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով` պետք չէ նեղսրտել եւ սնոտիապաշտությամբ տառապել, հորդորում են եկեղեցու սպասավորները:
Տյառնընդառաջը եկեղեցական տոն է: Այն ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին եւ, քանի որ եկեղեցում օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` տոնը սկսվում է փետրվարի 13-ից:
Էջմիածնի քաղաքապետարանը եւս իր մասնակցությունն է ունենում ունենում Տյառնընդառաջի տոնին: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնի նորապսակ զույգերը, ովքեր այդ տարի նշելու են Տյառընդառաջի տոնը, գրանցվում են քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար եւ ստանում նվերներ: Մշակույթի պալատի առջեւ խարույկ է վառվում, կազմակերպվում է գեղեցիկ միջոցառում, ապա քահանան իր օրհնանանքն է տալիս զույգերին, նաեւ` նվեր մարգարտյա շարեր: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւս շնորհավորում, երջանկություն է մաղթում զույգերին, որից հետո հանձնում է ոսկյա մատանիները:
Քառասնօրյա Հիսուսին Հովսեփն ու Մարիամը տանում են տաճար, եւ ըստ այդ ավանդույթի այսօր եւս 40-օրյա մանուկների օրհնության կարգ է լինում: Այս տարի Էջմիածնում մեկ փոքրիկ աջղիկ կար քառասուն օրական, որը եւս չէր անտեսվել քաղաքապետարանի կողմից: Իսկ Տյառնընդառաջի տոնը քաղաքապետարանի հետ նշելու էին եկել 6 նորապսակ զույգեր: Քաղաքապետի նման ուշադրությունը կրկնապատկել էր զույգերի ուրախությունը: Նրանք մեծ ոգեւորությամբ եւ սիրով մասնակցում էին միջոցառմանը:
Տոնի հիմնական խորհրդանիշը կրակն է, որի գոյույթունը շատ հաճախ կապվում է հեթանոսական տոնի հետ: Սակայն սա պարզապես գեղեցիկ սովորույթ է, որը եկել է այդ ժամանակներից եւ Հայ առաքելական եկեղեցուն չի հակասում: Ուստի մեր զույգերը եւս ցատկեցին կրակի վրայով եւ նշեցին իրենց Տյառնընդառաջը Էջմիածնի քաղաքապետարանի հետ: Իսկ փետրվարի 14-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Комментариев нет:

Отправить комментарий